Շնորհավոր Էներգետիկի միջազգային օրը💡

Այսօր՝ դեկտեմբերի 22-ը, տարվա ամենակարճ լուսային օրն է, որն էներգետիկները նշում են որպես իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի միջազգային օրը: Օրը տոնական է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկների համար: Հենց նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:

Շնորհավորում ենք էներգետիկներին իրենց մասնագիտական օրվա առթիվ, մաղթում անսահման ուժ և եռանդ քրտնաջան և անգնահատելի մեծ և կարևոր այդ աշխատանքի համար։

No Comments Yet.